|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Ավստրիայում 7 մզկիթի փակմանն ու բազմաթիվ մուսուլմանական հոգևորականների հավանական արտաքսմանը:
Ըստ Diken-ի` Էրդողանն այդ հարցով սպառնացել է Ավստրիայի վարչապետ Սեբաստիան Կուրցին:
«Տե՛ս, դեռ շատ երիտասարդ ես, շատ փորձառության կարիք ունես։ Տե՛ս, սա չմոռանա՛ս, քո այս վարքով գլխիդ փորձանք չբերես։ Ավստրիայում մի մզկիթի փակումն ու մուսուլման հոգևորականներին երկրից դուրս հանելը կարող է խաչի ու մահիկի նոր հակամարտության սկիզբ դնել, և դրա պատասխանատուն դու կլինես»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ երկրում փակվել է 7 մզկիթ, իսկ մոտ ապագայում Ավստրիայից կարող են արտաքսվել մի շարք մուսուլման հոգևորականներ։