|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.21 |
| EUR | ⚊ | € 427.9 |
| RUB | ⚊ | ₽ 5.1541 |
| GBP | ⚊ | £ 493.59 |
| GEL | ⚊ | ₾ 137.7 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Կիպրոսի մզկիթների վրա հարձակումները «անպատասխան չեն մնա»։ Այս մասին հայտնում է AP գործակալությունը։
Նշվում է, որ առնվազն մեկ կասկածյալ բերման է ենթարկվել դեկտեմբերի 2-ին Լառնակա քաղաքի Մեծ մզկիթն այրելու փորձից հետո։
Թուրքիան հետաքննում է, թե ով է կանգնած հրկիզման փորձի հետևում.
«Ցավոք, հարձակում է եղել Կիպրոսի հարավում գտնվող մեր մզկիթների վրա։ Իհարկե, Հարավային Կիպրոսում այս միջադեպն անպատասխան չի մնա»,- ասել է Էրդողանը։
Նրա խոսքով՝ դիվերսիոն գործողությունների համար գինը բարձր է լինելու։
Թուրքիան միակ երկիրն է, որը ճանաչել է Կիպրոսի հյուսիսում ինքնահռչակ թուրքական հանրապետությունը և չի ճանաչում Կիպրոսի գոյությունը: