Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կիպրոսի Լիմասոլ քաղաքում գտնվող Թուզլա մզկիթի վրա հայտնված բյուզանդական դրոշը վրդովմունք է առաջացրել թուրքական ԶԼՄ-ների և քաղաքական գործիչների մոտ. հայտնում է greekcitytimes.com կայքը։
Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը գրառում է կատարել՝ նշելով, որ միջադեպը հունական կողմի «սադրանք» է. «Հունական վարչակազմը պետք է դադարեցնի խրախուսել հակաթուրքական և հակաիսլամական ջանքերը և պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի կանխելու այս հիվանդ մտածողությունը»:
Թուրքական Milliyet օրաթերթի Սեֆա Քարահասանը նույնպես հայտարարել է, որ դա սադրիչ գործողություն է:
«Կիպրոսի հարավում մզկիթների վրա սադրիչ հարձակումները շարունակվում են: Լիմասոլում գտնվող Քյոփրյուլյու մզկիթի բակում Մոլոտովի կոկտեյլ նետելուց և նրա պատերին փախստականների դեմ գրություններ գրելուց հետո, այս անգամ բյուզանդական դրոշ է տեղադրվել Լառնակայի Թուզլու մզկիթի պատին», - Twitter- ում գրել է Քարահասանը:
Իդեպ սա այն նույն մզկիթն է, որը հարձակման էր ենթարկվել մի քանի օր առաջ, և նրա պատերին հակաթուրքական գրաֆիտիներ էին հայտնցել, որը կապված է Կ. Պոլսի Սբ Սոֆիա տաճարում մայիսի 27-ին իրականացված իսլամական կրոնական արարողության հետ։
Մոլոտովի կոկտեյլով հարձակումից հետո Կիպրոսի հինգ հիմնական կրոնական համայնքների՝ ուղղափառ հույների, մուսուլմանների, հայերի, մարոնացիների և լատին կաթոլիկների կրոնական առաջնորդները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ դատապարտելով հարձակումը: