|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Ստամբուլի մուֆթիյաթը հավատացյալների կողմից բողոքներ ստանալուց հետո հետաքննություն է սկսել քաղաքի մի քանի թաղամասերում մզկիթների բարձրախոսներից երաժշտություն հնչեցնելու դեպքերի առնչությամբ:
Ըստ թուրքական ԶԼՄ-ների՝ երկրի խոշորագույն քաղաքի ասիական մասի մի քանի շրջաններում մարտի 31-ի երեկոյան լսվել էր տեղի մզկիթների մինարեթներից հնչող երաժշտություն:
Ականատեսների խոսքով՝ թուրքական երգեր կարելի էր լսել Փենդիքում, Քարթալում և Թուզլայում: Նախնական տվյալների համաձայն՝ մզկիթի այդ համակարգը կոտրվել է հաքերների կողմից:
Հիշեցնենք, որ 2020-ի մայիսին ամբողջ Իզմիրում մզկիթներից հնչել էր իտալացի պարտիզանների «Բելլա չաո» երգը, ինչը երկրում մեծ աղմուկ էր բարձրացրել։