|
Փոխարժեքներ
15 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 375.19 |
| EUR | ⚊ | € 442.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.9341 |
| GBP | ⚊ | £ 508.8 |
| GEL | ⚊ | ₾ 139.26 |
Ֆրանսիական TotalEnergies էներգետիկ հսկայի գլխավոր տնօրեն Պատրիկ Պույանը երկուշաբթի հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի վերաբացումը՝ նույնիսկ վճարովի հիմունքներով, համաշխարհային շուկաների համար կարևորագույն նշանակություն ունի, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը:
«Ակնհայտ է, որ Հորմուզի նեղուցով վերաբացումը և ազատ անցման թույլտվությունը, նույնիսկ եթե դուք պետք է ինչ-որ մեկին վճարեք, հիմնարար նշանակություն ունի ազատ շուկաների և համաշխարհային շուկաների համար»,- Վաշինգտոնում ԱՄՀ-ի և Համաշխարհային բանկի գարնանային հանդիպումների շրջանակներում անցկացված միջոցառման ժամանակ հայտարարել է Պույանը:
Փետրվարի 28-ին Մերձավոր Արևելքում պատերազմի սկսվելուց ի վեր, նեղուցով, որի միջով տեղափոխվում է աշխարհի նավթի և գազի մոտ 20 տոկոսը, նավագնացությունը մեծ մասամբ կաթվածահար է եղել: Երկուշաբթի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է իրանական նավահանգիստների ծովային շրջափակում, ինչը հետագայում խոչընդոտել է նեղուցով անցումը:
«Այդ քայլը կհանգեցնի շուկայի իրացվելիության նվազեցմանը»,- Semafor World Economy համաժողովում ասել է Պույանը:
Էներգետիկ ընկերության գլխավոր տնօրենը պարզաբանել է, որ արևմտյան երկրները մեծ մասամբ պաշտպանված էին պատերազմի ամենավատ տնտեսական հետևանքներից՝ շնորհիվ իրենց նավթի և գազի պաշարների: Սակայն, զգուշացրել է նա, «եթե այս պատերազմը և շրջափակումը երեք ամսից ավելի տևեն, մենք կսկսենք լուրջ մատակարարման խնդիրներ ունենալ», մասնավորապես՝ ավիացիոն վառելիքի և դիզելային վառելիքի հարցում: Նա նշել է նաև, որ նավթամթերքից ստացված պարարտանյութերը «գրեթե համակարգային ռիսկ» են պարունակում, քանի որ դրանց պակասը կարող է սննդամթերքի գների բարձրացման և, հետևաբար, գնաճի հանգեցնել:
Պույանեն նշել է, որ Պանամայի և Սուեզի ջրանցքներով անցնող նավերը մաքսատուրքեր են վճարում:
«Իրական խնդիրը Հորմուզի նեղուցի հանկարծակի փակման սպառնալիքն է»,- ասել է նա՝ պարզաբանելով, որ անորոշությունը գների բարձրացման կհանգեցնի: