կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-13 11:03
Քաղաքական

Մզկիթների հատակ լվանալով եք ապրելու, եթե ուշքի չգաք. Դ. Վանյանը՝ ստեղծված իրավիճակի մասին

Մզկիթների հատակ լվանալով եք ապրելու, եթե ուշքի չգաք. Դ. Վանյանը՝ ստեղծված իրավիճակի մասին

Քաղաքագետ Դավիթ Վանյանը գրում է․

«Երկու կաթողիկոս ունենք։
Երկու՝ պաշտպանության նախարար։
Երկու՝ շտաբի պետ։
Երկու՝ նախագահ։
Երկու՝ ԱԱԾ պետ
Ու մի քոսոտ մոզի ամեն օր մի կտոր Հայաստան տալիս է թշնամու՞ն։
 
Քանի՞ գեներալ ունենք։ Նրանցից քանի՞սն է հասկանում, որ գերիներին ազատելու համար, ՄԵՆՔ գերիներ պիտի վերցնենք։ Քանի՞սն է հասկանում, որ իրենց պարտքն է սահմանը պահել։ Որ Սյունիքի կորուստը Հայաստանի կորուստ է, ու թքած, թե նրանց ուսադիրներին քանի աստղ կա։
Մի՞թե այդ գեներալներից չկար մեկը, ով ամոթից ու պատվազրկությունից՝ առնվազն ինքնասպանություն գործեր։
 
Օ՜, մայրաքաղաքի մեծարգո բնակիչներ․
Է՞լ ինչ պիտի տան թշնամուն, որ դու քո Երկրին տեր լինես։ Թե՞ կարծում ես սրանով կսահմանափակվեն։ Ոչ։ Մզկիթների հատակ լվանալով եք ապրելու, եթե ուշքի չգաք։
 
Մենք, այսպես եթե գնա, ընտրության կարիք էլ չենք զգա, որովհետև ընտրության առարկա Երկիրը չի լինելու։
Պարոն նախագա՞հ։ Դուք նախագահ ե՞ք, թե դագաղի մեխ։ Էսպես հանգիստ սպասելու եք, մինչև վիրտուալ, ոչ ռեալ դարձած Երկրի նախագա՞հ դառնա՞ք։
 
Բարի առավոտ