|
Փոխարժեքներ
29 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 416.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6098 |
| GBP | ⚊ | £ 486.75 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
ԱՄՆ-ին ոչինչ հետ չի պահի Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելուց: Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը ՝ մեկնաբանելով Ռուսաստանի կողմից նախազգուշացումը Ուկրաինային զենք մատակարարելու դեպքում:
«Ռուսները մասնավոր ինչ-որ բան էին ասում, ինչ-որ բան հրապարակավ էին ասում: Ոչինչ չի կարող մեզ հետ պահել այն ռազմավարությունից, որին մենք ձեռնամուխ ենք եղել», – պատասխանել է Փրայսը:
Նեդ Փրայսի խոսքով` Կրեմլը չպետք է զարմանա Ուկրաինային ԱՄՆ-ի աջակցությունից, Բայդենի վարչակազմը դեռ ռուս-ուկրաինական հակամարտության սրացումից առաջ էր Ուկրաինային աջակցելու պատրաստակամություն հայտնել: