կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-02 13:28
Տարածաշրջան

Անկարայի քաղաքապետը «ապուշ շիկահեր» է անվանել ԱՄՆ պետքարտուղարության խոսնակին

Անկարայի քաղաքապետը «ապուշ շիկահեր» է անվանել  ԱՄՆ պետքարտուղարության խոսնակին
Անկարայի քաղաքապետ Մելիհ Գյոքչեքը «ապուշ շիկահեր» է անվանել  ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մարի Հարֆին:

 

Ըստ Mynet-ի` թուրք քաղաքապետը փորձել է «պատասխան հարված տալ» Հարֆին այն բանի համար, որ 
ԱՄՆ պետքարտուղարությունը լուռ է մնում սեփական երկրում` Բալթիմորում, տեղի ունեցող բախումների և իր կիրառած բռնի ուժի մասին, սակայն դատապարտում է Թուրքիայի իշխանություններին հակակառավարական ելույթները ճնշելու համար:

 

«Թուրքիայի իշխանությունները անհամաչափ բռնի ուժ են կիրառում» ասող ապուշ շիկահեր» վերնագրված գրառումն իր Twitter-յան էջում տեղադրելով` Գյոքչեքը գրել է. «Դե', պատասխանի'ր, շիկահե'ր»: Նա նույն նախադասությունը թարգմանել է նաև անգլերեն` մտածելով, որ ամերիկացի խոսնակը չի հասկանա իր գրառումը: