Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ չի հավատում, որ Թուրքիան փորձում է նոր Օսմանյան կայսրություն կառուցել։
«Նոր Օսմանյան կայսրություն. նման բան չկա, ես ձեզ հետ չեմ համաձայնի»,- ասել է նա՝ RTVI-ին տված հարցազրույցում մեկնաբանելով հաղորդավարուհի Թինա Կանդելակիի «Օսմանյան կայսրության նոր տարբերակի» մասին դիտարկումը։
Կրեմլի խոսնակը հավելել է, որ «Թուրքիայում շատ տարածված է թյուրքական աշխարհի հոգևոր միասնության գաղափարը»։ «Իսկապես, կա թյուրքական աշխարհի մշակութային, պատմական ընդհանրություն, Կենտրոնական Ասիայի պետությունները, նույնիսկ Ռուսաստանի Դաշնության մեր հանրապետությունները՝ թաթարները, բաշկիրները, այո, նրանք ընդհանուր պատմություն ունեն թուրքերի հետ. սա լեզվական պատմություն է, և' մշակութային, և' ընդհանուր ավանդույթների, հետևաբար, ոչ մի սարսափելի բան չկա», - ասել է Պեսկովը:
Նրա խոսքով` Թուրքիայում կան նաև ազգայնական մտածողություն ունեցող ուժեր, որոնք ցանկանում են մշակութային հարազատությունն ու միասնությունը վերածել ավելիի։
«Բայց, փառք Աստծո, այս ազգայնականներն այնքան էլ շատ չեն, նրանք մեծամասնություն չեն կազմում, թեև շարունակում են պնդել «Մեծ Թուրան» ստեղծելու` իրենց գաղափարը», - ասել է Պեսկովը, միևնույն ժամանակ նշելով, որ ազգայնականները ամենուր են, որպես կանոն, սա կայուն թև է յուրաքանչյուր պետության քաղաքական ասպարեզում, բայց նրանք, սովորաբար, զսպված են գործող իշխանությունների կողմից։