կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-25 11:53
Տարածաշրջան

Թուրքիան ձգտում է ցեղասպանություն իրականացնել քուրդ ժողովրդի նկատմամբ և ստեղծել Օսմանյան կայսրություն. քրդական զորքերի հրամանատար

Թուրքիան ձգտում է ցեղասպանություն իրականացնել քուրդ ժողովրդի նկատմամբ և ստեղծել Օսմանյան կայսրություն. քրդական զորքերի հրամանատար

«Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» մարտական թևի՝ Ժողովրդական պաշտպանության ուժերի հրամանատար Մուրատ Քարայըլանը քրդական «Ստերք» հեռուստաընկերության եթերում խոսել է  Արևելյան Թուրքիայի և հարևան երկրների քրդական շրջաններում տեղի ունեցող իրադարձությունների մասին:

Քարայըլանը հեռարձակման ընթացքում հայտարարել է, որ թուրքական պետությունը ձգտում է իրականացնել քուրդ ժողովրդի ցեղասպանություն, և որ քրդերին թույլ չեն տալիս ունենալ իրենց ինքնությունը. հայտնում է greekcitytimes.com կայքը։

Այնուհետև նա շեշտել է, որ «կա նաև լատենտ ռազմավարություն», որի նպատակը Թուրքիայի կողմից Օսմանյան կայսրության վերստեղծումն է:

«Թուրքիայի հետ համագործակցության ժամանակը միանշանակ անցել է, քանի որ թուրքական պետությունը մեկը մյուսի հետևից իրականացնում է հարձակումներ», - նշել է նա:

ՔԱԿ-ի հրամանատարն ընդգծել է, որ Իրաքի այն տարածքում, որտեղ ԻՊ-ը եզդիների դեմ իրականացրել է ցեղասպանություն, թուրքական օդուժերն այժմ ռմբակոծում են:

Քարայըլանը նաև կոչ է արել Եվրոպայից ժամանած զբոսաշրջիկներին՝ ներառյալ Ռուսաստանից, չմեկնեն Թուրքիա զբոսաշրջության համար, քանի որ Անկարան «իրականացնում է ցեղասպան քաղաքականություն Քուրդիստանի ժողովրդի դեմ»:

«Այն գումարները, որոնք ծախսում են զբոսաշրջիկները Թուրքիայում, դառնում են փամփուշտ, ուղղված քուրդ ժողովրդի դեմ: Դրա համար նրանք չպետք է գան Թուրքիա », - բացատրեց նա:

Քուրդ հրամանատարը նաև նախազգուշացրել է, որ քանի որ Թուրքիան պատերազմական գոտի է, զբոսաշրջիկները կարող են վտանգի տակ հայտնվել:

«Ես չեմ ասում, որ մենք կհետապնդենք նրանց, բայց այստեղ պատերազմ է: Եթե նրանք ընկնեն պատերազմի գոտի և վնասվեն, մենք չենք կարողանա պատասխանատվություն վերցնել», - շեշտել է Կարայիլանը:

«Այս երկիրը պատերազմում է մեր ժողովրդի հետ, և մենք լեգիտիմորեն դիմադրում ենք», - եզրափակել է նա: