կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-17 23:58
Հասարակություն

Էրդողանն Օսմանյան կայսրություն է վերականգնում, իսկ իր գործատու Նիկոլը դեռ մենակ հանձնում է. Բ. Մուրազին՝ Էդ. Մարուքյանին

Էրդողանն Օսմանյան կայսրություն է վերականգնում, իսկ իր գործատու Նիկոլը դեռ մենակ հանձնում է. Բ. Մուրազին՝ Էդ. Մարուքյանին
Էդմոնն իհարկե մոռանում է ասել, որ Էրդողանը իր թիմով պատերազմում խայտառակ չի պարտվել։ Չի ասում, որ Էրդողանը Օսմանյան կայսրություն է վերականգնում, իսկ իր գործատու Նիկոլը դեռ մենակ հանձնում է։ Էրդողանը իր ցեղասպան պապերի թեզն է պաշտպանում, Նիկոլն էլ է Էրդողանի ցեղասպան պապերի թեզը պաշտպանում։
 
Սրանք, որ Էդմոնն ասի լրիվ հասկանալի կլինի, թե ինչու են Թուրքիայում անգամ ընդդիմադիրները իրենց ներկայացուցչին հարգում, իսկ Հայաստանում չեն հարգում։
 
Ի դեպ նույն կուսակցությունից Դավիթ Խաժակյանն էլ վստահ է, որ Նիկոլի և Էրդողանի տարբերությունը միայն Նիկոլի դեպքում վատ ընդդիմություն ունենալն է։
 
Հ․Գ․ Ես դեռ զարմանում եմ, թե Բաբաջը ինչու հեռացավ Էդմոնից։ Լրիվ նույն գծի մեջ են ու միասին ավելի հզոր էին։
 
Բորիս Մուրազի
 
politik.am կայքի գլխավոր խմբագիր