|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Տնտեսական աճը՝ մարտը մարտի նկատմամբ, այդքան էլ ինձ չի գոհացնում, մեր հաշված 7 կամ 7,5-ի փոխարեն, նախնական տվյալներով, 3,8 տոկոս է հայտարարվել: Բայց միևնույն է, դա ապահովելու է մեր երկնիշ տնտեսական աճը տարվա վերջում․ կառավարության ճեպազրույցների ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վահան Քերոբյանը:
Հարցին՝ իսկ ի՞նչ է անելու, եթե տարվա վերջում երկնիշ տնտեսական աճ այդպես էլ չլինի, նախարարի ԺՊ-ն պատասխանեց. «Հրաժարական եմ տալու»: