կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-01-27 17:21
Տնտեսական

Անկախ թանկացումներից, մարդիկ, միևնույն է, ավելի լավ են սկսել ապրել․ Վահան Քերոբյան

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը դեռևս չի կորցրել հույսն ու վստահությունը, որ մեր երկրում, չնայած թանկացումներին ու սոցիալական սուղ պայմաններին, մարդիկ լավ են ապրում։

Հարցին, որ չնայած կառավարության այս կամ այն ծրագրին, թանկացումները դեռևս շարունակվում են, և դրան զուգահեռ նաև մարդիկ են շարունակում վատ ապրել, ե՞րբ շոշափելի կերպով մարդիկ իրենց վրա կզգան այդ ծրագրերի դրական արդյունքները, Քերոբյանն արձագանքեց․ «Մեկ ամսվա ընթացքում 5,2 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ է գրանցվել, դա նշանակում է, այնուամենայնիվ, անկախ թանկացումներից, մարդիկ, միևնույն է, ավելի լավ են սկսել ապրել»։

Պնդմանը, որ, օրինակ, մեր շրջապատում մարդիկ վատ են ապում, նախարարն արաձագանքեց․ «Տարբեր շրջապատներ կան, բայց մենք պետք է ոչ թե նայենք հատվածական դեպքերի, այլ պետք է նայենք վիճակագրությանը»։ 

Նշենք, որ տարբեր թաղամասերում մարդկանց շրջանում մեր սոցիալական հարցումները խոսում են այն մասին, որ մարդիկ իսկապես սկսել են վատ ապրել, թանկացումները շարունակվում են, իսկ աշխատավարձերը մնում են նույնը։