Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մեզ շատ է անհանգստացնում գնաճը, որը համաշխարհային երևույթ է․ աննախադեպ գնաճ կա բոլոր երկրներում․ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Որպես գների բարձրացման ֆունդամենտալ պատճառ նա նշեց, որ ամբողջ աշխարհում կորոնավիրուսի ժամանակ «հանգցվեցին» գործարանները, հիմա, երբ պահանջարկը վերականգնվեց, պարզվեց, որ լոգիստիկ շղթաները նույն արագությամբ չեն կարողանում վերականգնվել, աշխարհում բազմաթիվ ապրանքների գծով կա խոր խզում պահանջարկի և առաջարկի միջև։
Դիտարկմանը, որ թանկացումը վերաբերում է նաև Հայաստանում արտադրվող ապրանքին, Քերոբյանը պատասխանեց․ «Հայաստանը հաղորդակից անոթներով միացած է ամբողջ աշխարհին։ Օրինակ՝ եթե Ռուսաստանում կարտոֆիլի բերքը լավը չի լինում, դա առաջացնում է ճնշում Հայաստանում համապատասխան ապրանքների վրա»։
Մանրամասն՝ տեսանյութում։