Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նախարար նշանակվելու առաջին իսկ օրվանից աչքի է ընկել զավեշտալի, տարօրինակ և, իհարկե, փաշինյանական վարչախմբին հատուկ պոպուլիստական, պետական համակարգի քայքայմանն ու ինստիտուտների կազմաքանդմանն ուղղված հայտարարություններով, քայլերով ու նախաձեռնություններով:
Պարզվում է՝ առաջին հայացքից «առաջադեմ», «ստեղծարար», «բիզնեսում հաջողությունների հասած» ածականներով հանրությանը հայտնի Վահան Քերոբյանը ոչ միայն չի տիրապետում ոլորտին, կամ էկոնոմիկայի նախարարության պարագայում ճիշտ կլինի ասել՝ ոլորտներին, իսկ վերջին շրջանում հանդես է գալիս գյուղատնտեսության ոչնչացմանն ուղղված ծրագրերով ու նախաձեռնություններով, այլև ունի պետությունից ամեն գնով «քերելու» հակումներ:
Նախարարության մեր աղբյուրները հայտնեցին, որ Վահան Քերոբյանը ս.թ. հունվարի վերջին Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղումից առաջ՝ ուշ երեկոյան, վարորդին ուղարկում է նախարարության տնտեսվարի տուն և նրան «բերման ենթարկում» աշխատավայր: Նախարարի վարորդը տնտեսվարին աշխատավայր է բերել, որպեսզի նա 5 լիտր բենզինի կտրոն տրամադրի՝ նախարարին օդանավակայան հասցնելու համար:
Պարզաբանում ստանալու համար դիմեցինք նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն: Պետի տեղակալ Անահիտ Խեչոյանը հայտնեց, որ նման տեղեկության ինքը չի տիրապետում, հետևաբար չի կարող մեկնաբանել:
Իրանում հարբած, երկիրը խայտառակած և երկրին որևէ օգուտ չբերած ու ազգային-պետական շահերին մատների արանքով նայող նախարարի պարագայում ամենևին էլ զարմանալի չէ, որ նա կարող է այցից առաջ՝ «յոթը քարի արանքում», 5 լիտր բենզին «քերելու» համար տնտեսվարին տնից բերել տա աշխատավայր:
Երկրում մոլեգնում է գավառականությունը՝ համեմված ազգային դավաճանությամբ: