ՀՅԴ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ներկայացրել է անցյալ շաբաթվա ընթացքում իր խորհրդարանական գործունեության հաշվետվությունը։
Սիրելի՛ հայրենակիցներ, սույնով համառոտ հաշվետվություն եմ ներկայացնում խորհրդարանական վերջին շաբաթվա ընթցքում իմ պատգամավորական գործունեության վերաբերյալ: Հենց սկզբից ասեմ, որ աննկարագրելի բուռն շաբաթ էր՝ բյուջե, մեկ տասնյակից ավելի օրենքների նախագծեր, կառավարության հետ հարցուպատասխան, բորենիներին վայել հարձակում դաշնակցական պատգամավորների երեք օգնականների վրա և վերջում՝ Հաշվեքննիչ պալատի մասին ՀՀ օրենքի վերաբերյալ ԵՄ Սիգմա ծրագրի փորձագետների առաջարկությունների քննարկում Աղվերանում։
1․
Դեկտեմբերի 6-ին, երկուշաբթի օրը, Ագնեսսա Խամոյանի հետ մամուլի ասուլիս ենք տվել։ Խոսել ենք նախօրեին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների մասին։ Այնուհետև շատ մանրամասն անդրադարձել եմ 2022 թ․ բյուջեի նախագծի վերաբերյալ կառավարության առաջարկներին։
Չորեքշաբթին շատ բուռն էր։ Կառավարության հետ երեկոյան
հարցուպատասխանի ժամանակ հարցրել եմ, թե ինչու՞ կառավարությունը չի դիտարկում Հայաստան-Իրան երկաթուղին, իսկ Երասխ-Հորադիզ երկաթուղին հայտարարում է «միակը» կամ «ամենաօպտիմալը»։ Պարտադրանքի տակ կառուցվող երկաթուղին ոչ օպտիմալ է և ավելի է խորացնելու Հայասստանի շրջափակումը։
Նոյն օրը կարծիք եմ հայտնել նաև բյուջետային համակարգի ու ՏԻՄ օրենքների փոփոխության վերաբերյալ։
6․ Շաբաթ օրն Աղվերանում մասնակցել եմ Հաշվեքննիչ պալատի մասին ՀՀ օրենքի վերաբերյալ ԵՄ Սիգմա ծրագրի փորձագետների առաջարկությունների քննարկմանը։ Շատ լուրջ և օգտակար քննարկում էր։