Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Բագրատաշենի մաքսակետի հերթերին եւ լուսանկարներ հրապարակել այնտեղից:
«Այս պահին ես գտնվում եմ Բագրատաշենի մաքսակետում եւ տեղում ականատեսն եմ աննկարագրելի հերթերի, որոնց մասին քաղաքացիները բազմաթիվ անգամ բարձրաձայնել են։
Խոսքը բեռնափոխադրումներով զբաղվող եւ մեքենաներ ներմուծողների մասին է, որոնց սպասարկում են ընդամենը 4 աշխատակից։ Սա լրջագույն խնդիր է եւ անթույլատրելի է Հայաստանի համար այս կարեւորագույն մաքսակետում նման աշխատելաոճ։ Մարդիկ ստանդարտ փաստաթղթերի ձեւակերպման համար ստիպված են լինում ժամերով սպասել, երբեմն մինչեւ 4, 5, 6 ժամ կամ ավելի երկար»,- գրել է նա: