Փոխարժեքներ
15 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.74 |
EUR | ⚊ | € 426.88 |
RUB | ⚊ | ₽ 4.5721 |
GBP | ⚊ | £ 506.99 |
GEL | ⚊ | ₾ 141.28 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հաջորդ շաբաթ խորհրդարանում շատ բուռն է լինելու, քանի որ հայրենի Կառավարության անդամները ԱԺ են գնալու: Բանն այն է, որ երկուշաբթի օրվանից ԱԺ տարբեր հանձնաժողովներում հայրենի
Կառավարության ներկայացուցիչները ներկայացնելու են Հայաստանի Հանրապետության Կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույց:
Մենք տեղեկացանք, որ երկուշաբթի օրը խորհրդարանում կլինեն՝
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը,
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը,ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
Ու ողջ շաբաթվա ընթացքում Կառավարության անդամները օրենսդիրում են լինելու: Ի դեպ, ուժային կառույցները ևս խորհրդարան կգնան` մարտի 21-ին իրենց գերատեսչության մասին զեկույցները ներկայացնելու համար:
ԱԺ-ում կլինեն`
ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը
ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը
ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը
ՀՀ Արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանը
ՀՀ Պետական պահպանության ծառայության պետ Արթուր Գասպարյանը:
Մի խոսքով, թեժ օրեր են սպասվում առաջիկա շաբաթվա ընթացքում ԱԺ-ում»: