|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ԱԺ ընդդիմադիր պատգամավորներին 4 ամիս ապօրինի կալանքի տակ պահելու համար պատասխանտու են ՀՀ գլխավոր դատախազը և կալանքի միջնորդությունը բավարարած բոլոր դատավորները: Այս մասին գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը։
«Նրանցից և ոչ մեկը չդիմեց ՀՀ Սահմանադրական դատարան, չնայած որ առկա էր հիմնավոր և ողջամիտ կասկած ԱԺ պատգամավորներին առանց ԱԺ համաձայնության անազատության մեջ պահելու սահմանադրականության մասով և պարտավոր էին դա անել:
Նշված անձանց պատասխանատվության ենթարկելու գործընթացը կմեկնարկի շուտով:
Հ.Գ. Սահմանադրական դատարան դիմումը ներկայացրել էին ՀՀ ԱԺ ընդդիմադիր պատգամավորները՝ կիրառելով իրենց մանդատի սահմանադրական լիազորությունը», - գրել է Ղազինյանը։