|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Վահե Հակոբյանը, Աննա Գրիգորյանը և Հռիպսիմե Ստամբուլյանն այսօր այցելել են Վարդաշեն Քրեակատարողական հիմնարկում գտնվող պատգամավորներ Արմեն Չարչյանին, Արթուր Սարգսյանին և Մխիթար Զաքարյանին:
«Կիսվել ենք խմբերի, և ամեն անգամ մեկ խումբ գալիս է իր գործընկերներին տեսակցության»,- այս մասին հայտնել է խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը:
Հակոբյանը հրավիրել է Մարդու իրավունքների կառույցների և միջազգային հանրության ուշադրությունը Արմեն Չարչյանին այդ վիճակում կալանքի տակ պահելու փաստին։
«Պարոն Չարչյանի կարգավիճակը այլ է: Դուք գիտեք, որ ինքն ունի խեստ առողջական խնդիրներ՝ նա տարել է սուր ինֆարկտ: Եվ այս պարագայում ինձ համար անհասկանալի է քննչական մարմինների համառությունը և պնդումը, որ պահեն կալանքի տակ: Ի տարբերություն մեր մնացած տղաների, պարոն Չարչյանի տեսքը վիզուալ կտրուկ տարբերվում է»,-ասել է Հակոբյանը:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն Արմեն Չարչյանը սեպտեմբերի 3-ին հիվանդանոցից տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։
Արմեն Չարչյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր և նա տեղափոխվել էր քաղաքացիական հիվանդանոց:
Չարչյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում:
Մանրամասները՝ տեսանյութում: