կարևոր
280 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-14 14:37
Քաղաքական

Նախագահ Քոչարյանի ապօրինի կալանքի որոշման տակ կան կոնկրետ անուններ․ նախազգուշացում՝ պատասխանատվության պահը կգա շատ անսպասելի․ Միկոյան

Նախագահ Քոչարյանի ապօրինի կալանքի որոշման տակ կան կոնկրետ անուններ․ նախազգուշացում՝ պատասխանատվության պահը կգա շատ անսպասելի․ Միկոյան

«Արցախի և Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի ապօրինի քրեական հետապնդումը մինչև չդադարեցվի, Հայաստանում քաղաքական կյանքի բնականոն  ընթացքի մասին խոսելը կլինի ավելորդ շռայլություն»,-ասուլիսում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը։

Նա նշեց, որ Ռոբերտ Քոչարյանը մշտապես ՊՊԾ աշխատակիցների հսկողության տակ է, նրանց ուղեկցությամբ է տեղաշարժն ապահովվել. «Նախագահի բնակության վայրը պահպանում է ՊՊԾ աշխատակիցների կողմից։ Եթե որևէ հյուր նախագահի տան մուտքից մտնում է, մինչև նախագահին հանդիպելը, Նիկոլ Փաշինյանն ու պատկան մարմինները գիտեն՝ ով է այդ մարդը։ Այս պայմաններում նախագահին  պարտադիր կալանավորելը ևս մեկ անգամ ապացուցում է, որ սրա պատվերը եղել է կողքի պետությունից, կատարողները հայկական անուն-ազգանունով մարդիկ են։ Բաքվի բանտում մենք չունենք հայր և որդի, Բաքվի բանտի երևանյան ֆիլյալում ունենք հայր և որդի։ Ժամանակն է կատարողները մի պահ սթափվեն ու մտածեն՝ ինչ են կատարում»,-նշեց Միկոյանը։