|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Կառավարությունը սելավային ավելցուկային հոսքերը կտրամադրի գյուղացիական տնտեսություններին: Կառավարության նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ համապատասխան որոշման նախագիծն ընդգրկվել է գործադիրի այսօրվա նիստի օրակարգում:
«Այս հարցը մենք քննարկել ենք գյուղատնտեսության նախարարությունում, ՀՀ նախագահի հետ: Որոշում ենք կայացրել` 2015թ. մայիսին գետերի հեղեղումները կանխելու համար թույլատրել «Սևան-Հրազդան» և «Ախուրյան-Արաքս» ՓԲԸ-ներին` գետերի վարարումները մայր ջրանցքների միջոցով բեռնաթափելու ժամանակ ոռոգման ջուրը օգտագործողներին տրամադրել առանց հասույթ ձևավորելու», - նշեց վարչապետը:
Նրա խոսքով՝ այս որոշմամբ հողօգտագործողներին կարևորագույն աջակցություն է ցուցաբերվում: