|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Գնահատելով տեղեկատվական հոսքերը մեդիայում և ոչ միայն մեդիայում, այդպիսի որոշում եմ կայացրել. լրագրողների հետ զրույցում այսպես մեկնաբանեց Արտակ Զեյնալյանն իր հրաժարականի պատճառը:
«Գնահատելով ողջ տեղեկատվական հոսքերը` որոշել եմ հրաժարականի դիմում ներկայացնել»,– նշեց նա։
Այլ հարցերի Զեյնալյանը հրաժարվեց պատասխանել և արագ հեռացավ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ֆեյսբուքյան իր էջում Զեյնալյանը գրել էր. ««Արդարադատության նախարարի պաշտոնից հրաժարականի դիմում եմ ներկայացրել: Մեր ժողովրդի համար այս պատմական ժամանակահատվածում նախարարի մանդատ ստանձնելը գերպատասխանատու, բայց և իրավապաշտպանի գործունեություն ծավալելու ընթացքում ի հայտ եկած իրավական խնդիրները քայլ առ քայլ լուծելու հնարավորություն ունենալուն միտված քայլ էր: Գոհ եմ այդ քայլից, շնորհակալ եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին արդարադատության նախարարի պաշտոնում իմ թեկնածությունն առաջարկելու համար, շնորհակալ եմ նախարարության աշխատակիցներին համատեղ հետաքրքիր, արգասաբեր ու պատասխանատու աշխատանքի համար: Շնորհակալ եմ միջազգային գործընկերներին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին համատեղ աշխատանքի համար: Վստահ եմ՝ լավ է լինելու, ... սակայն, եթե լավ չլինի՝ լինելու է՝ շատ լավ»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք նաև, որ Արտակ Զեյնալյանը հրաժարվել էր մեկնաբանել իր հրաժարականը: