կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-10-14 10:05
Առանց Կատեգորիա

Ոչ մի վերլուծություն, ոչ մի փորձ՝ դեպի Հայաստան ուղղելու Մերձավոր Արևելքի հայաթափման հոսքերը. Դավիթ Վանյան

Ոչ մի վերլուծություն, ոչ մի փորձ՝ դեպի Հայաստան ուղղելու Մերձավոր Արևելքի հայաթափման հոսքերը. Դավիթ Վանյան

Ֆեյսբուքյան օգտատեր Դավիթ Վանյանը գրում է.

«Հիմնարար Հայակենտրոնություն

1․ Ուժեղ, ոչ հումքային, ժամանակակից տնտեսություն և ամուր բանկային համակարգ։ Այսօրվա Հայաստանում, հատկապես հեղափոխությունից հետո, մեր ժողովրդի համար առիթ է ստեղծվել այդպիսի տնտեսություն կառուցելու, և կարծես թե, առաջին ծիծեռնակները առկա են՝ կաշառակերության բացակայություն, ազատ և թափանցիկ պայմաններ, օրենքի առջև՝ հավասարություն։ Այս բնագավառը երևի միակն է, որտեղ նոր իշխանությունները սկսել են հաջողություններ գրանցել, իսկ վարչապետի վերջին հայտարարությունները հույս են ներշնչում, որ, առնվազն, այստեղ առողջ մրցակցություն կլինի, առանց սևերի ու սպիտակների բաժանարար գծերի։

2․ Առողջ դեմոգրաֆիա և աճող բնակչություն։ Այս հարցը ամենակարևորն է մեր ապագայաբանության տեսակետից, և մենք կարծես թե ջայլամի նման ենք վերաբերվում վերջինիս։ Ոչ մի լուրջ վերլուծություն, ոչ մի փորձ՝ դեպի Հայաստան ուղղել Մերձավոր Արևելքի հայաթափման հոսքերը։ Մենք պարտավոր ենք անմիջապես անցնել այս հարցի ուսումնասիրությանն ու լուծումներին, երիտասարդ ընտանիքների աջակցության ու ծնելիության խրախուսման մեթոդներին, բնակարանային հարցին, "Համահայկական բանկի" ստեղծումին և այս հարցին լծվելուն։ Մեր շուրջ տարեկան ավելի շատ թուրք է ծնվում, քան հայ կա Հայաստանում։ Իսկ մենք՝ կտրված ազգային արժեքներից, խելքներս քամուն տված, ուշադիր կարդում ենք բոլոր նրանց խորհուրդները, ովքեր իրենց զավակներին վաղուց են փախցրել Հայաստանից ու բանակից։

3․ Ուժեղ բանակ և ազգային անվտանգության ինստիտուտներ։ Սա մեր գոյաբանության երրորդ կարևոր անկյունաքարն է, որի լուծումը այսօրվա իշխանությունների դաշտում է, և եթե հանկարծ նրանք առաջնորդվեն մերոնք - ձերոնքի բանաձևերով ու գործեն վրեժխնդրության այսօրվա ծավալված հակամարտության մեջ, մենք կկորցնենք մեր թանկագին ժամանակը ու ետ կմնանք չափից ավելի արագ ընթացող ժամանակի գնացքից։
Ինչ վերաբերվում է բանակին, այն մեր պարծանքն է։ Սակայն տեխնիկական հագեցվածություն, պրոֆեսիոնալիզմ, ռեզերվային մարդուժի կազմակերպում և անընդհատ առկայություն, վերազինում, հետախուզության ու հակահետախուզության պատշաճ ֆինանսավորում — սրանք հարցեր են, որոնք պիտի լինեն բարձրագույն մակարդակի ապահովության մեջ։ Հարկավոր է անցնել ժողովրդին զորավարժությունների մեջ ընգրկելուն, ռազմական բնակավայրերի ստեղծելուն, սփյուռքի հայրենակիցների վաշտերի ձևավորմանը ու բազմաթիվ նմանատիպ ոչ ստանդարտ որոշումների, որոնք Հայաստանը կդարձնեն անառիկ ամրոց։

4․ Չորրորդ և շատ կարևոր կետը՝ Համայն Հայության կազմակերպական կառուցվածքային հիմնաքարերը դնելու մեջ է։ Յուրաքանչյուր մարդ, առավել ևս՝ ոսոխ աշխարհում, պիտի իմանա, որ Հայաստան ասելիս հասկանում է Համաշխարհային Հայություն։ Այս գործը կազմակերպելու համար պիտի կենտրոնացվեն սփյուռքյան բոլոր հնարավոր կառույցները, սկսած ՀԱ Եկեղեցուց։ Պիտի վերականգնվի ու նորովի գործի սփյուռքի նախարարությունը։ Իսկ հիմնական ծանրությունը այս գործում պիտի ստանձնի ՀՅ Դաշնակցությունը, միակ կառույցը, որն ամենուր է, ամենաատես է, հայրենապաշտ է, քաղաքական մեծ փորձ ու բազմապիսի միավորներ ունի։

Այն կազմակերպությանը, որին կհաջողվի մի կողմ դնել ժամանակավոր ու ոչ կարևոր, առօրեական խնդիրները, և համարիչ հանդիսացող բոլոր հայկական ուժերին ընդհանուր հայտարարի կբերի, պիտի փառաբանի ողջ Հայ ժողովուրդը այսօր և հավերժ։

Բարի կեսգիշեր»: