Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
ԱՄՆ-ը փորձում է խաթարել Մոսկվայի և Նյու Դելիի համագործակցությունը ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման հարցում։ Այս մասին երկուշաբթի լրագրողներին ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հնդկաստանի արտգործնախարար Սուբրամանիամ Ջայշանկարի հետ բանակցություններից և երկու երկրների պաշտպանության նախարարների և ԱԳ նախարարների «2 + 2» ձևաչափով ռուս-հնդկական խորհրդակցություններից հետո։
Լավրովը հիշեցրել է, որ Ռուսաստանն ու Հնդկաստանը պայմանավորվել են Ս-400 համակարգերի մատակարարման շուրջ, որոնք շատ մեծ գործնական նշանակություն ունեն Հնդկաստանի պաշտպանական ներուժի ապահովման համար։
«Առայժմ ամեն ինչ ընթանում է ըստ պլանի։ Պայմանավորվածությունները կատարվում են։ Մենք տեսնում ենք Միացյալ Նահանգների փորձերը՝ խաթարել համագործակցությունը և Հնդկաստանին պարտադրել սեփական զենքը գնել, ինչպես նաև հետևել ամերիկյան գաղափարներին, թե ինչպես պետք է զարգանա այս տարածաշրջանը»,- ասել է Լավրովը: