| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Ռուսաստանը Թուրքիային շատ հստակորեն հաղորդում է այն միտքը, որ Ղրիմի վերաբերյալ ուկրաինական նախաձեռնությունները խրախուսելը հավասարազոր է Ռուսաստանի ամբողջականության նկատմամբ ոտնձգության: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Аргументы и факты» թերթին տված հարցազրույցում:
«Եթե մենք խոսում ենք ուկրաինական գործերի մասին, ապա բոլոր մակարդակներում խստորեն խորհուրդ ենք տալիս մեր թուրք գործընկերներին՝ ուշադիր վերլուծել իրավիճակը և դադարեցնել Կիևի ռազմատենչ տրամադրությունների խրախուսումը: Մենք շատ հստակ փոխանցում ենք այն գաղափարը, որ Ղրիմում ուկրաինական ագրեսիվ նախաձեռնությունները խրախուսելը հավասարազոր է Ռուսաստանի տարածքային ամբողջականության ոտնձգության», - ասել է նա:
Այս կապակցությամբ, ըստ նա՛խարարի, Ռուսաստանն ակնկալում է, որ Թուրքիայի գիծը կկարգավորվի՝ «հաշվի առնելով Մոսկվայի օրինական մտահոգությունները»:
Ապրիլի 10-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Ստամբուլում իր ուկրաինացի գործընկերոջ՝ Վլադիմիր Զելենսկիի հետ բանակցություններում հաստատում է Անկարայի որոշումը` չճանաչել «Ղրիմի բռնակցումը», և սատարում է Ղրիմի պլատֆորմի նախաձեռնությանը, որը «նպատակ ունի մերձեցնել միջազգային հանրությանը Ղրիմի հարցում»:
ՌԴ արտգործնախարարը նշել է նաև, որ որոշ միջազգային թեմաների շուրջ դիրքորոշումների տարաձայնությունը չի խանգարում Մոսկվային և Անկարային՝ ինտենսիվ քաղաքական երկխոսություն վարել և զարգացնել համագործակցությունը:
«Իրոք, մի շարք միջազգային թեմաների շուրջ մենք լուրջ տարաձայնություններ ունենք Անկարայի հետ: Սակայն դա չի խանգարում մեզ ինտենսիվ քաղաքական երկխոսություն վարել մեր թուրք գործընկերների հետ և զարգացնել փոխշահավետ համագործակցություն տարբեր ոլորտներում՝ էներգետիկայից մինչև զբոսաշրջություն»,- նշել է Լավրովը: