|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Արեւմուտքի երկրները ԵԱՀԿ Մինսկի խումբը քանդելուց հետո փորձում են մխրճվել Ռուսաստանի միջնորդական ջանքերի մեջ՝ ուղղված Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը, բայց անարդյունավետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մամուլի ասուլիսի ժամանակ, գրում է РИА Новости-ն։
Լավրովը նշել է, որ Ռուսաստանն օգնում է Հայաստանին և Ադրբեջանին սահմանազատման հարցում և կաջակցի Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցմանը։
«Այժմ և ֆրանսիացիները, և ամերիկացիները, և Եվրամիությունն, ընդհանուր առմամբ, փորձում են սեփականաշնորհել այն պայմանավորվածությունները, որոնք կողմերը ձեռք են բերել ռուսական կողմի մասնակցությամբ։
Օրինակ, Բրյուսելում դելիմիտացիայի հանձնաժողովի նիստ են անցկացնում։ Եվ հայերը, և ադրբեջանցիները քաղաքավարի մարդիկ են և նրանք գնում են այնտեղ։ Բայց ինչպե՞ս կարելի է քննարկել սահմանազատումը՝ չունենալով նախկին միութենական հանրապետությունների քարտեզները, որոնք գոյություն ունեն միայն Ռուսաստանի գլխավոր շտաբում։ Ինձ համար դա դժվար է պատկերացնել», - հավելել Է Լավրովը։