կարևոր
559 դիտում, 1 ժամ առաջ - 2026-11-03 15:55
Աշխարհ

ՌԴ-ն ու ԱՄՆ-ն շարունակում են համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարում․ Լավրով

ՌԴ-ն ու ԱՄՆ-ն շարունակում են համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարում․ Լավրով

Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները շարունակում են ահաբեկչության դեմ պայքարի շրջանակում տեղեկատվության փոխանակման շուրջ շփումները։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Նրա խոսքով՝ եթե ԱՄՆ-ն տեղեկություններ ստանա նախապատրաստվող ահաբեկչության մասին և փոխանցի դրանք Ռուսաստանին, դա կհամարվի հատուկ ծառայությունների բնականոն աշխատանքի արդյունք։ Լավրովը նաև հիշեցրել է, որ Ռուսաստանն իր հերթին նախկինում օգնել է ամերիկյան կողմին։

«Շփումների այս տեսակը շարունակվում է»,- նշել է ՌԴ արտգործնախարարը մամուլի ասուլիսի ժամանակ։

Լավրովի համոզմամբ՝ ահաբեկչության դեմ պայքարը բոլոր հատուկ ծառայությունների պատասխանատվությունն է, և նման հանցագործությունները կանխելու նպատակով առկա տեղեկությունները պետք է փոխանցվեն համապատասխան կառույցներին։