|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը երկուշաբթի մեղադրել է ԱՄՆ-ին Անկարայի և Նյու Դելիի նկատմամբ տարբեր քաղաքականություն վարելու մեջ Ռուսաստանի Դաշնությունից Ս-400 զենիթահրթիռային համակարգերի ձեռք բերման հարցում։
«Միացյալ Նահանգները տարբեր քաղաքականություն է վարում Թուրքիայի և Հնդկաստանի նկատմամբ՝ կապված Ռուսաստանից Ս-400 համակարգերի գնման հետ։ Ամեն ինչ ավելի հեշտ կլինի, եթե ԱՄՆ-ը տեսնի Թուրքիայի իրական բարեկամությունը, ուժն ու դաշինքը»,- ասել է նա Hurriyet թերթին տված հարցազրույցում։
Պարբերականը պնդում է, որ ԱՄՆ-ը «պատրաստ է բացառություն անել Հնդկաստանի համար» և չդիմել այնպիսի պատժամիջոցների, որոնք կիրառվել են Թուրքիայի դեմ՝ կապված Ս-400 համակարգերի ձեռք բերման հետ։
Նշենք, որ, ի տարբերություն Թուրքիայի, Հնդկաստանը միջուկային գերտերություն է և ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի դաշնակիցը չէ: