կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-07 12:37
Քաղաքական

Խորհրդարանական մեծամասնությունը չի արժևորում խորհրդարանի դերը․ «Հայաստան» խմբակցության քարտուղար

«Հայաստան» խմբակցության քարտուղար, ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը, ԱԺ ամբիոնից  դիմելով խորհրդարանական մեծամասնությանը և ընդգծելով «Ռազմագերիների, պատանդների, անհայտ կորածների և պահվող այլ անձանց ճակատագրի պարզման և հայրենիք վերադարձնելու խնդիրները»  թեմայով հրատապ քննարկում անցկացնելու մասին հարցը, նշեց․

«Հանրային հետաքրքրություն ներկայացնող հրատապ թեմայով քննարկումը երբ որոշում եք փակ ռեժիմով անցկացնել՝  նշանակում է փակում եք այդ մարդկանց՝ տեղեկատվություն ստանալու իրավունքը։ Երկրորդը՝ առաջարկում ենք գտնել մեխանիզմ՝   առնվազն գոնե 15 հարազատի հրավիրել, թող այդ քննարկմանը մասնակցեն։ Նորից արձագանքը զրո էր  ձեր կողմից։ Երրորդ՝ առաջարկում էինք՝ Նիկոլ Փաշինյանը, պաշտպանության նախարարը  և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, որոնք ուղղակի պատասխանատու են, գան ու պարզաբանում տան։ Մեզ ասում եք՝ ուղարկել ենք հրավերը, բայց արձագանքը՝ զրո։ Սա նշանակում է, որ խորհրդարանական մեծամասնությունը չի արժևորում խորհրդարանի դերը,  առաջնորդվում է ՝  ընդդիմություն-իշխանություն ճակատում կռիվ տալով։ Մեր առաջարկն այն է՝ այս պառլամենտական  քննարկումները դարձնել առարկայական՝ օգտակար դարձնելով դրանք  մեր պետության համար և մեր այդ քաղաքացիներին շուտափույթ վերադարձնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու առումով»։ 

Մանրամասն՝ տեսանյութում