Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր բորսաները բացվեցին, և ռուբլին միանգամից սկսեց ամրապնդել իր դիրքերը դոլարի և եվրոյի նկատմամբ: Որքան էլ տարօրինակ է` ռուբլու արժևորման վրա ազդեցություն է ունեցել Սաուդյան Արաբիայի թագավորի մահը: Թագավորի մահը անմիջապես ազդել է նավթի գների բարձրացման վրա, քանի որ բոլորը հույս ունեն, որ թագավոր Աբդուլահ բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդիին հաջորդողը նոր քաղաքականություն կվարի, ինչը լավատեսական սպասումներ է առաջացրել նավթի շուկայում:
Նավթի գները մի փոքր բարձրացել են, ինչն էլ ազդել է ռուբլու կայունացման վրա: Դոլարի նկատմամբ ռուբլին արժեւորվել է միանգամից 1.5 կետով: 1 դոլարի գինը 64 ռուբլու փոխարեն այժմ 62.5 ռուբլի է:
Ռուբլու կայունացումը անդրադարձել է նաև հայկական արժութային շուկայի վրա: Երկու-երեք օր առաջ մեզ մոտ դոլարը վաճառվում էր 480-481 դրամով, իսկ արդեն այսօր առևտրային բանկերը դոլարի վաճառքի համար սահմանել են 474 դրամ միջին գինը, իսկ առքի գինը տատանվում 467-470 դրամի սահմանում: