|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
2018թ. ապրիլի 26-ին Նիկոլ Փաշինյանը սպառնաց` կամ ես վարչապետ կընտրվեմ ժողովրդի պահանջով, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա: Այսօր այլ իրողություն է` կամ Նիկոլ Փաշինյանը վարչապետ չի լինի, կամ վարչապետն ու մենք բոլորս կարող է Հայաստան չունենանք: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Խորհրդարանական մեծամասնությունը ՊԱՐՏԱՎՈՐ է ձևավորել նոր կառավարություն:
Հոկտեմբերին, մինչև վիճակն այսօրվա փակուղի հասցնելը, Վազգեն Մանուկյանը փրկօղակ նետեց Փաշինյանին: Նա առաջարկեց ներգրավել բոլորին, ովքեր կարող են որևէ օգտակարություն ունենալ և կիսել բարդագույն խնդիրների լուծման քաղաքական պատասխանատվությունը: Այդ առաջարկի մերժման արդյունքում այս վիճակի ողջ պատասխանատվությունը գործող կառավարության վրա է:
Այս փուլում չի կարելի մեղավորներ փնտրել և նախկին ու ներկա անել, պատիժներ նշանակել: Նիկոլի հեռանալն էլ իր պատիժը չէ, այլ նվազագույն կենսական անհրաժեշտություն:
Խորհրդարանը կարող է, ի վիճակի է գործունակ և իրավազոր կառավարություն ձևավորել: Այսօր որևէ ուղղությամբ` պաշտպանականից և դիվանագիտականից մինչև առողջապահական պատասխանատվություն ստանձնելը ինքնազոհության առավելագույն մակարդակ է ենթադրում, քանի որ որևէ ուղղությամբ այս փուլում չկան «լավ» կամ «հաճելի» լուծումներ` միևունույնն է բոլորիս սպասում է զրկանքների, ցավի, արյան և տքնաջան աշխատանքի երկարաշունչ փուլ: Եվ այդ փուլն անգամ լավագույնս անցնելու համար երախտագիտություն ակնկալողն այս գործընթացում անելիք չունի: