կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-05 15:06
Քաղաքական

Խորհրդարանական մեծամասնությունը կառավարության դեմ խոսելու համարձակություն չունի

Խորհրդարանական մեծամասնությունը կառավարության դեմ խոսելու համարձակություն չունի

Հասունացել է կառավարությանն անվստահություն հայտնելու պահը: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ խոսելով գազային պայմանագրերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման քվեարկության արդյունքների մասին: Նրա խոսքով՝ ՀՀԿ խմբակցությունը պարտակեց կառավարության կատարած քայլը և համարձակություն չունեցավ կողմ քվեարկել:

 

«Գիտեմ շատ մարդկանց, որոնք խուսափել են քվեարկությունից կամ չեն քվեարկել, կամ բացակայել են»,– նշեց Արամ Մանուկյանը: Նա վստահ է, որ հանրապետականները չեն կարդացել պայմանագրի բոլոր 31 համաձայնագրերը, որոնց մասին պատգամավորը բարձրաձայնել է: Այժմ բաց է կառավարության հրաժարականի հարցը բարձրացնելը։

 

«Այս երկու օրվա ընթացքում կառավարությունից մի հատ արձագանք դուք լսե՞լ եք։ Չեք լսել։ Այսինքն այն ամբողջ մեղադրանքների փաթեթը, որ ներկայացվում էր կառավարության գլխին, կառավարությունից ոչ մեկը չի եկել պատասխանելու, էդ գործը թողել էր հանրապետականի վրա։ Այսինքն նրանց փաստաբանը հանրապետական կուսակցությունն է պառլամենտում»-նշեց ՀԱԿ խմբակցության քարտուղարը՝ հավելելով, որ խորհրդարանական մեծամասնությունը չունի համարձակություն կառավարության դեմ խոսելու: