Փոխարժեքներ
08 08 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
Իրանի միջուկային խնդրի ռազմական լուծումն ամենաքիչ նախընտրելի տարբերակն է, սակայն դրա հնարավորությունը չի կարելի բացառել։ Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը ամերիկյան իշխանությունների հետ բանակցությունների նպատակով ԱՄՆ մեկնելուց առաջ։
«Ռազմական տարբերակը միշտ պետք է օրակարգում լինի.։ Իհարկե, սա վերջին բանն է, որին մենք ցանկանում ենք դիմել, բայց մենք իրավունք չունենք դրան չպատրաստվելու»,- նրա խոսքերն է մեջբերում The Jerusalem Post-ը։
Գանցի խոսքով՝ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին Իրանի վրա հարձակման դեպքում, սակայն, ինչպես ասել է պաշտպանության նախարարը, «Իսրայելը պարտավոր չէ իր պաշտպանությունը համակարգել որեւէ մեկի հետ»։
Նախարարը նաեւ հրաժարվել է հստակեցնել, թե որն է դառնալու Իսրայելի «կարմիր գիծը», միայն նշել է, որ «կգա մի պահ, երբ տարածաշրջանն ու Իսրայելը այլ ելք չեն ունենա, քան գործելը»։