Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր սոցիալ-տնտեսական ծանր պայմանների, երկրում էլեկտրաէներգիայի, գազի բարձր սակագների առկայության պարագայում պարտադրվում է կենսաթոշակների պարտադիր կուտակման արատավոր համակարգը. հանրահավաքի մասնակիցներին ասաց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը` կոչ անելով. «Մենք ձեզ հետ միասին պետք է ասենք` ո'չ, պետք է կարողանանք վճռական պայքար մղել այս օրենքի դեմ»:
Նա կոչ արեց նաեւ մինչև մարտի 25-ը` ՍԴ-ում օրենքի նախագծի սահմանադրականության հարցը վիճարկելու օրը, լսելի դարձնել բողոքի ձայնը: «Մեր վերջնական հաղթանակը պետք է արձանագրենք մարտի 25-ին, մենք իրավունք չունենք թուլացնելու պայքարը, որպեսզի մարտի 25-ին արձանագրենք, որ հաղթեց հայ ժողովրդի կամքը: Հաղթանակ, Հայաստա’ն»,- հայտարարեց նա:
Այս պահին հավաքի մասնակիցները երթով շարժվում են դեպի Մաշտոցի պողոտա: Հավելենք, որ քիչ առաջ էլ ակցիայի մասնակիցներին մոտեցավ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը և կոչ արեց սադրանքների չգնալ, ինչպես նաև չսահմանափակել տրանսպորտային միջոցների տեղաշարժը:
«Դեմ եմ» նախաձեռնության անդամներն էլ, իրենց հերթին, հայտարարեցին, որ երթը կրում է խաղաղ բնույթ, և մասնակիցներին հորդորեցին չխախտել հասարակական կարգը: