Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բերձորի միջանքում ադրբեջանական ուժերի կողմից ձերբակալվել է եւ Բաքու տեղափոխվել բարերար եւ Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ Կալանավորվել է նաեւ Արցախի Հանրապետության նախկին արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։ Անընդունելի մեղադրանքներով կալանավորելու այս որոշումը, ըստ ամենայնի, հեռահար նպատակներ ունի եւ Ադրբեջանի բռնապետության հերթական աղաղակող ապօրինությունն է։
Մեր պահանջն է, որպեսզի Հայաստանի իշխանություններն ու միջազգային հանրությունն առանց հապաղելու գործադրեն իրավական, քաղաքական եւ դիվանագիտական բոլոր միջոցները՝ ապահովելու Արցախի բոլոր կալանավորյալների ազատ արձակումը։ Մենք էլ մեր հերթին գործադրելու ենք առավելագույնս այս ուղղությամբ, ինչպես նաեւ աշխատելու՝ ապահովելու միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների, տարբեր երկրների պետական, քաղաքական գործիչների եւ հեղինակավոր անհատների ճնշումն Ադրբեջանի վրա։
Արցախի ղեկավարներ եւ հայրենիքի պաշտպան ազատամարտիկներ առեւանգելը եւ կեղծ մեղադրանքներով կալանավորելն Ադրբեջանի հանցավոր գործելաոճն է, որը չի կարող անարձագանք մնալ եւ պետք է արժանանա կտրուկ հակազդեցության։
Հակառակ ազգովին կրած ծանր հարվածին՝ մենք իրավունք չունենք ընկրկելու, հուսալքվելու։
Պայքարը շարունակվելու է։
ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ
Հակոբ Տեր-Խաչատուրյան
Երեւան
28․09․2023