Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
44-օրյա պատերազմը զգալի փոխել է Հարավային Կովկասում ռազմաքաղաքական ուժերի հավասարակշռությունը, ստեղծված վիճակը պահանջում է կատարել Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգների ամբողջական վերագնահատում և դրա վրա կառուցել մեր առաջիկա բոլոր ծրագրերն ու անելիքները՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը Երևանում մեկնարկած ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովի պաշտոնական բացման արարողությանը։
«Եթե մինչև այս պատերազմը հայության և Հայ դատի գլխավոր խնդիրը ազատամարտում արձանագրված հաղթանանկի արդյունքների ամրագրումն էր, ապա հիմա դա այս պատերազմում կրած պարտության և հետևանքների չեզոքացումն ու առաջացած նոր մարտահրավերների հաղթահարումն է»,-ասաց Արմեն Ռուստամյանը։
Նա ընդգծեց, որ այսօր հրատապ խնդիր է կասեցնել դեպի նորանոր պարտությունների տանող, երկրի գահավիժող ընթացքը և այն կարմիր գիծը, որից այն կողմ որևէ նահանջ ու զիջում հանգեցնելու է հայ տեսակի ու պետականության կորստի։
«Նկատի ունենալով Մեծ Թուրանի գաղափարով թուրքական երկրները համախմբելու և հնարավորինս արագ այս պատերազմից առավելագույնը ստանալու՝ թուրք-ադրբեջանական տանդեմի հավակնությունները, Հայաստանին ու Արցախին սպառնացող անմիջական վտանգն այսօր Հայաստանի թուրքացումն ու Արցախի հայաթափումն է»,-ասաց Ռուստամյանը։
Հետևաբար, նրա համոզմամբ, մեր գլխավոր խնդիրը պետք է լինի դա բացառելը։
Մանրամասն՝ տեսանյութում․