կարևոր
3646 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-09 14:21
Քաղաքական

Չենք հասկանում սրա կործանարար ընթացքը, սա նոր պատերազմի շեմ է մեզ համար․ Արմեն Ռուստամյան

Այս հեքիաթներով հերիք է մեզ մոլորեցնեն, ամբողջ խնդիրը հետևյալում է. ՀԱՊԿ-ում այդ հարցը, որ Հայաստանը դրել է որպես նախապայման որևէ գործողության, որ եկեք դատապարտեք Ադրբեջանին, հարձակումները և մեր տարածքի հետ կապված սուվերենության խախտումները, որ նոր սկսենք մյուս պրոսեցը։ Լավրովը պարզ բացատրեց, դրա շուրջ կոնսենսուս չի եղել, չի ասել, որ բոլորը դեմ են եղել, ասել է ոչ բոլորն են համաձայնվել, իսկ եթե համաձայնվում են ոչ բոլորը՝ ՀԱՊԿ-ը չի կարող այդ օրինակի հաստատումը կատարել, բայց մյուս հարցով ասում է բոլորը համաձայն են եղել:  Այս մասին Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

«Այն մի հարցով կոնսենսուս չի եղել, այս մեկով եղել է, Հայաստանը ինչո՞ւ չի համաձայնվել, Հայաստանը կոնսենսուսը այս հարցում է խախտել փաստորեն։ Կա կոնսենսուս, որ ՀԱՊԿ-ը գա այստեղ կանգնի, Հայաստանը ասել է ոչ, քանի իմ ասածը չեք արել, ես դեմ եմ դրան։ Ի՞նչ մոտեցում է, թող սրա մասին պատասխանեն այսօրվա մեր դիվանագետները։ Հերիք է մոլորեցնեն ժողովրդին։ Մենք այսօր մեր անվտանգության խնդիրները ինքներս ենք առաջացնում։ Իրականությունը չասենք, իրականության մասին չխոսենք, որ հանկարծ ուրիշի ջրաղացը ջուր չգնա»,- ասաց նա։

Հարցին, որ Ջերմուկում ռուս սահմանապահներ կային կանգնած և Ադրբեջանի հարձակումից նրանք չպաշտպանեցին Հայաստանին, ավելին, որոշ տեղեկությունների համաձայն, նրանք լքել էին իրենց դիրքերը, պատգամավորը նշեց, որ դրանց մասին էր պետք խոսել, այն ինչ ասում եք պետք էր դնել այդ հարցերի ժամանակ և քննարկել․ «Որևէ մեկը չի կարող հերքել, որ նման բան է եղել, կամ թող փորձեին իրենք պաշտպանվեին, քանի որ դա այդպես է եղել, ուրեմն ՀԱՊԿ-ը այլևս անելիք չո՞ւնի, այդ անվտանգության համակարգից պետք է հրաժարվե՞նք, ես էլ հարց եմ տալիս, ստեղծե՞լ եք նորը, որ դրանից հրաժարվում եք։ Չենք հասկանում սրա կործանարար ընթացքը, սա նոր պատերազմի շեմ է  մեզ համար»,- ասաց նա։։

Անդրադառնալով Ալեն Սիմոնյանի կոչին, թե ընդդիմությունը թող հեռանաա քաղաքական դաշտից և  ճանապարհ բացի առողջ ուժերի համար ՀՅԴ գործիչը նշեց, եթե իրենք էլ կգնան, համաձայն եմ գնանք թող նորերը գան։ Թող ժողովուրդը որոշի, մենք խնդիր չունենք, եթե իրենք մեր հետ կգան, մենք կանենք այդ զիջողությունը․

«Ակնհայտ է, որ այդ բոլորը պոպուլիստական խնդիրներ են լուծում, ինչ է նշանակում մենք խանգարում ենք, իրենք էլ են խանգարում։ Թող իրենք խոսեն այն բանի մասին, որից չեն կարող խուսափել, իրենք ժողովրդին խոստացել են մի բան, եկել են մի այլ ծրագիր են իրականացնում։ Այդ խզումը, որ ես ասում եմ դաջված է իրենց վրա, սրանից ազատվել է պետք։ Կամ խզումը վերացնում եք, անում եք այն, ինչ խոստացել եք ժողովրդին, կամ ասում եք չենք կարող անել, նոր ընտրություններով ժողովուրդը կորոշի։ Ժողովուրդը որոշել է դա անել, Դուք էլ ասում եք մենք շարժվում ենք ժողովրդի կամքով, հիմա ինչու էս ուրիշ բան անում, թող տեսնենք ժողովուրդը այս պահին ինչ է որոշում, հասունացել է այդ պահը։ Եկեք ճշտենք այդ պահը, եթե ժողովուրդը կորոշի, որ ես եմ սխալ, թող այդպես որոշի, բայց որ իրենք այլևս իրավունք չունեն այլ բան կատարել, քան ժողովրդի որոշումն է, այդ որոշումը կայացվել է ընտրության ժամանակ, նոր բան են ուզում ստանալ, ուրեմն նորից թող հարցնեն, թե ինչ է ուզում ժողովուրդը»,- ավելացրեց պատգամավորը։