|
Փոխարժեքներ
18 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը համարում է, որ «Զանգեզուրի տրանսպորտային միջանցքը դառնում է իրականություն»:
«Այդ նոր տրանսպորտային ենթակառուցվածքը կդառնա Արեւելք-Արեւմուտք եւ Հյուսիս-Հարավ միջանցքի կարեւոր մասը»,-հայտարարել է Ալիեւը՝ Աշխաբադում Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) անդամ երկրների առաջնորդների 15-րդ գագաթնաժողովի ժամանակ ելույթ ունենալիս: Ընդ որում՝ նա համոզմունք է հայտնել որ ՏՀԿ երկրները կօգտվեն Զանգեզուրի միջանցքի հնարավորություններից»:
Նրա խոսքով՝ երկրի իշխանություններն անցկացնում են լայնամասշտաբ աշխատանքներ Ղարաբաղի «օկուպացված» ու այսպես կոչված «Արեւելյան Զանգեզուրի» տարածքները վերականգնելու ուղղությամբ: «2021 թվականին այդ նպատակով պետբյուջեից հատկացվել է 1,3 միլիարդ դոլար, 2022 թվականին կհատկացվեն առնվազն նույնքան միջոցներ»,-նշել է նա՝ հավելելով, որ Ղարաբաղն ու «Արեւելյան Զանգեզուրը» հայտարարվել են «կանաչ էներգիայի» գոտիներ. այդ տարածքներում արեւային էներգիայի պոտենցիալը գնահատվում է 7200 մեգավատ, քամու էներգիան՝ 2000 մեգավատ: