Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նիդերլանդների իշխանությունները օրենսդրական ճանապարհով վերացնում են արական ու իգական սեռերը. կառավարությունը, առաջ անցնելով մնացած Եվրոպայից, վերացնում է սեռի մասին գրառումը պետության կողմից տրվող անձնագրերում ու անձը հաստատող այլ փաստաթղթերում. ըստ yerkir.am-ի` տեղեկացնում է fondsk.ru կայքը:
Նիդերլանդական օրենսդրության մեջ համապատասխան փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2024-2025 թվականներին: Իսկ մինչ այդ, քանի դեռ նոր տիպի` անձը հաստատող փաստաթղթերը չեն պատրաստվել, Նիդերլանդների քաղաքացիների փաստաթղթերում առաջարկվել է X տառը նշել սեռի մասին տողում:
Իշխանությունների որոշմամբ արական ու իգական սեռերի վերացման մասին հանրությանը հայտնի է դարձել նամակից, որը Նիդերլանդների կրթության, մշակույթի և գիտության նախարար Ինգրիդ վան Էնգելսհովենն ուղարկել է խորհրդարան: Նախարարի խոսքով` հոլանդական կառավարությունը մտադիր է «այնտեղ, որտեղ հնարավոր է, հրաժարվել սեռի` ոչ պարտադիր գրանցումից»: Նրա կարծիքով` Նիդերլանդների քաղաքացիները պետք է «ստեղծեն սեփական ինքնությունը», որպեսզի ապրեն «լիակատար ազատության ու անվտանգության մեջ»:
Նիդերլանդների իշխանությունները ափսոսանք են հայտնում, որ չեն կարող վերացնել սեռային պատկանելության վերաբերյալ գրառումներն արտասահմանյան անձնագրերում, քանի որ «աշխարհի ամենաառաջատար թագավորության» հպատակներն այդ ժամանակ խնդիրներ կունենան այլ պետությունների սահմանները հատելիս: Սակայն հոլանդացի պաշտոնյաները մշակում են նաև արտասահմանյան անձնագրերում «երրորդ սեռ» գրառման վերաբերյալ նախագիծ:
Լիբերալ հանրությունը ողջունել է Նիդերլանդների կառավարության գաղափարը: Այսպես` Human Rights Watch-ի կայքում նյութ է տեղադրվել, որում նշվում է, որ փաստաթղթերում սեռի ու ռասայի մասին նշումները «լրացուցիչ հստակություն չեն մտցնում»: Բացի այդ` փաստաթղթերում սեռի մասին տեղեկությունը համարում են «ոչ պետքական» և «պոտենցիալ վնասակար»:
Նիդերլանդները վաղուց են այլասերումների օրինականացման ու քարոզչության առումով առաջատարը: Հենց Նիդերլանդներում են աշխարհում առաջին անգամ` 2001-ին, օրինականացվել միասեռ ամուսնությունները: 2017-ի ամռանը Նիդերլանդների երկաթուղային ծառայությունն արգելել է ավանդական` «տիկնայք և պարոնայք» դիմելաձևը` այլ փոխարինելով «գենդերային չեզոք» «սիրելի ճանապարհորդներ»-ով: «Սեռ» գրառումը վերացվել է կառավարական համացանցային ռեսուրսներում, մասնավորապես` թափուր աշխատատեղերի պետական կայքում: 2018-ին հոլանդական դատարանը թույլատրել է չեզոք` X նշանը դնել անձնագրերի` սեռը հաստատող սյունակում: Եվ ահա Նիդերլանդներում սկսվել է սեռի` որպես իրավաբանական հասկացության վերացման գործընթացը:
Արևմուտքի երկրների մեծ մասում սեռական այլասերումների քարոզչությունն այսօր հասարակական կյանքի պարտադիր մասն է: Մոտ երեք տասնյակ պետությունում պաշտոնապես օրինականացվել են միասեռ ամուսնությունները: Ֆրանսիայի Ազգային ժողովն անցյալ տարի օրենք ընդունեց «մայր» և «հայր» բառերը «ծնող 1» և ծնող 2» արտահայտություններով փոխարինելու մասին: Մեծ Բրիտանիայում կրտսեր տարիքի երեխաների նոր կրթական ծրագրում պարտադրվում են դասընթացները, որոնց ընթացքում երեխաներին պատմելու են մանկապիղծների ու տրանսվեստիտների մասին: Շվեդիայում արդեն իսկ գործում են մանկապարտեզներ, որտեղ հնարավորություն չեն տալիս, որ երեխան ինքնորոշվի` տղա է, թե` աղջիկ, երեխաներին նույնիսկ չեն թույլատրում կիրառել իգական ու արական դերանունները: Վերջերս մանկական Nickelodeon հեռուստաալիքը պաշտոնապես հայտարարել է, որ մուլտիպլիկացիոն հայտնի սերիալի հերոս Սպունգ Բոբը միասեռական է:
Հիմա էլ ԼԳԲՏ ակտիվիստները հայտարարում են, որ պայքարելու են սեռի վերացման դեմ ամբողջ աշխարհում: Եվ ամեն անգամ, երբ այդ համայնքը նոր` բացառիկ իրավունք է ստանում, ի հայտ են գալիս «հանդուրժող» քաղաքացիներ, որոնք պնդում են, որ դրանում է հենց ազատությունը: ԼԳԲՏ փոքամասնության ձեռքերն Արևմուտքում արդեն ազատ են արձակված, սակայն նրանք «իրավունք» են պահանջում իրենց կենսակերպը փաթաթել մեծամասնության վզին: Այսօր Հոլանդիայում կանայք ու տղամարդիկ չեմ կարող իրենց այդպիսին բնորոշել, քանի որ դա վրդովեցնում է մի խումբ մանկապիղծների, լեսբուհիների ու անսեռ էակների: Իսկ վաղը նրանք կհայտարարեն, որ ավանդական ընտանիքը վիրավորանք է իրենց զգացմունքներին: Իսկ ավանդական` տղամարդու և կնոջ միջև ամուսնության ինստիտուտի վերացումը երկրագնդի բնակչության կրճատման ամենաարմատական ճանապարհն է: Խոսքը Homo Sapiens -ի` կենդանի էակների բարձրագույն տեսակի համակարգված ոչնչացման մասին է:
Անճոռնի կենսառոբոտները, որոնք կյուրացնեն, որ իրականությունն ընդամենը այն է, որը ներդրված է իրենց «ծրագրերում», կվերածվեն մանիպուլացման իդեալական օբյեկտների: Արևմուտքում ստեղծված հակաուտոպիաների հեղինակները դա կանխագուշակել էին: