|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Մենք չենք ցանկանում լինել միայն տարանցիկ երկիր. այս մասին China Global Television Network-ին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Ադրբեջանով կանցնի ոչ միայն Բաքու-Թբիլիսի-Կարս երթուղին, այլև Զանգեզուրի միջանցքը, որտեղ շինարարական աշխատանքներն ավարտված են 70%-ով։ Ադրբեջանով փոխադրումներ են կազմակերպվում նաև Վրաստանի ծովային նավահանգիստներով, Բաքուն մտադիր է ներդրումներ կատարել դրանցում», – ասել է նա։
Ալիևը նաև նշել է Կենտրոնական Ասիայի երկրների համար Տրանսկասպյան երթուղու մեծ նշանակությունը, որը փաստացի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության մաս է կազմում։