|
Փոխարժեքներ
28 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 394.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.383 |
| GBP | ⚊ | £ 472.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.99 |
Կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը դարձել է ԳԴՀ կառավարությունում առաջին թուրքը։ Նա պարենի և գյուղատնտեսության նախարարի պաշտոնը կզբաղեցնի։
Թուրքիայից աշխատանքային միգրանտների գաղթի սկզբից` 1960-ականներից, անցել է 60 տարի, և այժմ կան կարևորագույն կուսակցություններից՝ ծագումով թուրք նախարարներ և ղեկավարներ։ Շաբաթներ առաջ նաև հայտնի էր դարձել, որ Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահի պաշտոնը կզբաղեցնի ծագումով թուրք կին` Այդան Օզողուզը:
Հիշեցնենք, որ Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնողը հենց Օզդեմիրն էր։