Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Գերմանական դատարանը տուգանել է 2 անձի, որոնք վիրավորել և սպառնացել են Գերմանիայի խորհրդարանի (Բունդեսթագ) պատգամավորներ Ջեմ Օզդեմիրին և Սևիմ Դաղդելենին. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Կանաչների կուսակցության համանախագահ Օզդեմիրը և Ձախերի կուսակցությունը ներկայացնող Դաղդելենը, ըստ Deutsche Welle գերմանական լրատվականի թուրքական ծառայության, Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման պատճառով սոցմեդիայում ատելության և վիրավորանքների թիրախ են դարձել:
Նշվում է, որ վիրավորանք հասցնող թուրքերից մեկը տուգանվել է 600, մյուսը՝ 700 եվրոյով:
Պատգամավոր Դաղդելեն ողջունել է դատարանի այդ որոշումը և հույս հայտնել, որ դա զսպող ազդեցություն կունենա: Պատգամավորն ընդգծել է, որ, բացի վիրավորանքներից, եղել են նաև բռնության և մահվան սպառնալիքներ, որոնք նույնպես պետք է չեզոքացնել:
Ջեմ Օզդեմիրը դրական է գնահատել, որ վիրավորանքը և սպառնալիքը պատժելի արարք են դիտվել դատարանի կողմից:
Հիշեցնենք, որ հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև էր ընդունել: Բանաձևի համահեղինակն էր ազգությամբ թուրք պատգամավոր Ջեմ Օզդեմիրը: Բանաձևն ընդունվել էր գրեթե միաձայն: Կողմ էին քվեարկել նաև Բունդեսթագի՝ ազգությամբ թուրք 11 պատգամավորները: