կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-26 15:00
Հասարակություն

Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառում` Գերմանիայում

Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառում` Գերմանիայում

Ապրիլի 24-ին Բեռլինում՝ Գերմանիայի պատմության թանգարանում, կայացավ Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված կենտրոնական միջոցառումը, որը կազմակերպվել էր Գերմանահայոց կենտրոնական խորհրդի, Հայ առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի առաջնորդարանի և ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության կողմից՝ Բեռլինի հայկական համայնքների աջակցությամբ։

Միջոցառմանը ներկա էին ԳԴՀ-ում հավատարմագրված դեսպաններ, դիվանագետներ, Բունդեսթագի և Լանդթագերի պատգամավորներ, ԳԴՀ կառավարության, ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, հասարակական-քաղաքական գործիչներ, լրագրողներ, հայ, հույն, հրեա, ասորի համայնքների ներկայացուցիչներ։

Միջոցառմը բացման խոսքով հանդես եկան դեսպան Աշոտ Սմբատյանը և ԳԿԽ վարչության նախագահ Ժակլին Խաչատուրյանը։ Այնուհետև ելույթներով հանդես եկան ԳԴՀ Բունդեսթագի մարդու իրավունքների և հումանիտար քաղաքականության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Միխայել Բրանդը և Գերմանիայի խորհրդարանի պատգամավոր, ԳԴՀ «Կանաչներ» կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը։

Բեռլինի պետական օպերայի հանրահայտ սոպրանո Նարինե Եղիյանը, դաշնակահարուհի Լիլիթ Գրիգորյանը և սաքսոֆոնիստ Հայրապետ Առաքելյանը ներկաների համար կատարեցին Շտրաուսի, Մարչելլոյի, Կոմիտասի և Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները։

Երեկոն ավարտվեց ՀԱԵ Գերմանիայի թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանի և ԳԴՀ-ում Վատիկանի նունցիուս արքեպիսկոպոս Նիկոլա Էտերովիչի կողմից տերունական աղոթքով` ի հիշատակ Օսմանյան կայսրությունում նահատակված հայերի: