Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 22-րդ փառատոնը ներկայացնում է հռչակավոր Լոնդոն Քամյունիթի Գոսպել երգչախմբի բացառիկ համերգը Հայաստանում: Համերգը տեղի կունենա դեկտեմբերի 21-ին՝ ժամը 19.00-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում։ Երգչախումբը հիմնադրվել է 1982 թվականին և շատ արագ ձեռք է բերել համաշխարհային հռչակ։ Այսօր նրանց կատարումները կարելի է լսել հոլիվուդյան այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Առյուծ արքան» և «Մոխրոտը»։ Նրանք հանդես են գալիս համաշխարհային գերաստղերի՝ Փոլ Մքարթնիի, Էլթոն Ջոնի, Ադելի, Քայլի Մինոուգի, Էլի Գոլդինգի, Ջասթին Թիմբերլեյքի, Փինքի և այլոց հետ: Պատահական չէ, որ բազմաթիվ հեղինակավոր ընկերություններ, որոնց շարքում են Հարրոլդը, Բարբերին, Ուան Ռեփաբլիքը, Մարկ ընդ Սպենսերը, Քրիստիան Դիորը, Բի-Բի-Սին, Էյչ Էս Բի Սի-ն, Վիրջինը, Մերսեդեսը, իրենց արտադրանքը լավագույնս ներկայացնելու համար Լոնդոն Քամյունիթի Գոսպելին են վստահում իրենց գովազդը։ Ամանորին և Սուրբ ծննդյան տոներին ընդառաջ՝ Հայաստանում երգչախումբը կկատարի իր երգացանկից տարբեր տարիների սիրված ստեղծագործություներ և Սուրբ ծննդյան երգեր: