|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Այս տարի լրանում է աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակը: Հոբելյանն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի` 2017 թվականի հիշարժան տարեթվերի շարքում:
Հայաստանի ազգային պատկերասրահում սեպտեմբերի 15-ից կբացվի «Հովհաննես Այվազովսկի. Արարում» ցուցահանդեսը:
Ազգային պատկերասրահից Yerkir.am-ին տեղեկացրեցին, որ ցուցահանդեսի ընթացքում կներկայացվի հայ մեծ նկարչի ստեղծագործական ուղին` ըստ Հայաստանի ազգային պատկերասրահի գեղանկարչական ու գրաֆիկական հավաքածուների:
«Հայաստանում առաջին անգամ կցուցադրվի Վենետիկի Մխիթարյան միաբանության հավաքածուի «Քաոս. աշխարհի արարում» հռչակավոր կտավը։ Այվազովսկու «Քաոս» կտավը նրա գլուխգործոցներից մեկն է համարվում: Մեկ տարի պատրաստվել ենք ցուցահանդեսին: Կներկայացվի Այվազովսկու ավելի քան 70 կտավ, որոնք պահվում են պատկերասրահում, այդ թվում` նրա գծանկարները, որոնք նախկինում չեն ցուցադրվել: Եզակի ցուցահանդես է լինելու»,- ասացին պատկերասրահից:
Ի դեպ, ցուցադրությունը կտևի մինչև 2018-ի հունվարի 15–ը: