|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
ԱՄՆ-ը և Ֆրանսիան համագործակցության նոր դարաշրջան են սկսում։ Այս մասին հանդիպման ժամանակ հայտարարել են ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը. հայտնում է Euronews-ը։
Սպիտակ տան ներկայացուցչի այցը նպատակ ունի վերջ դնելու երկկողմ հարաբերությունների ճգնաժամին, որը հրահրվել էր AUKUS ծրագրի հանգամանքներով, երբ պաշտոնական Քանբերան Վաշինգտոնի հետ պայմանավորվեց միջուկային սուզանավերի նավատորմի կառուցման հարցում համագործակցության շուրջ և խզեց Ֆրանսիայի հետ ավելի քան 55 միլիարդ եվրո արժողությամբ՝ սուզանավերի մատակարարման պայմանագիրը։
Ֆրանսիական կառավարությունը գործընկերների նման գործողությունները համարել է «մեջքից դանակահարություն»։ Ճգնաժամի ամենաթեժ պահին Փարիզը հետ է կանչել իր դեսպաններին ԱՄՆ-ից և Ավստրալիայից։ Շրջադարձային է եղել Էմանուել Մակրոնի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպումը Հռոմում՝ G20-ի գագաթնաժողովի շրջանակում։ Բայդենն այնուհետև ԱՄՆ-ի գործողություններն անվանել է «անհարմար», կատարվածը վերագրել երկրների միջև թյուրիմացությանը և նշել, որ ինքը չգիտեր։