|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ վերջին գագաթաժողովին ԱՄն նախագահի հետ հանդիպման չկայանալը վկայում է այն մասին , որ երկու երկրների հարաբերությունների ճգնաժամը դեռ պահպանվում է:
Միևնույն ժամանակ Պուտինը կարճ հանդիպումը Թրամփի հետ նույն գագաթաժողովի ժամանակ հաջող է անվանել: «Մենք խոսել ենք, շփվել: Ընդհանուր առմամբ, ինչ ցանկացել ենք, այն էլ քննարկել ենք»,- ասել է Պուտինը լրագրողների հետ զրույցում:
Դոնալդ Թրամփն իր հերթին ասել է, որ գագաթաժողովի ժամանակ երկու երեք անգամ կարճ հանդիպումներ է ունեցել Պուտինի հետ: Նա նաև ասել է, որ այդ կարճ հանդիպումների ժամանակ Պուտինը հերքել է Ռուսաստանի միջամտությունը ԱՄն նախագահական ընտրություններին: