Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանում մենաշնորհների թեմայի արդիականությունն այն է, որ այն կորցնում է իր արդիականությունը. «Մենաշնորհները Հայաստանում» թեմայով ուսումնասիրության ներկայացման ժամանակ նշեց ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ Արա Նռանյանը, ով եղել է ուսումնասիրությունն իրականացնող աշխատանքային խմբում:
Ըստ նրա` այդպես է ոչ թե նրա համար, որ այն իր դերը Հայաստանում կորցնում է, քանի որ դրա դեմ արդյունավետ միջոցներ են ձեռնարկվում, այլ պարզապես բոլորը հարմարվել են ստեղծված իրավիճակին:
«Կարծես, հասարակությունը հաշտվել է այն մտքի հետ, որ Հայաստանում համակարգը պետք է հենց մոնոպոլիզացված լինի: Հաշտվել այս վիճակի հետ` նշանակում է մեր ապագայի վրա խաչ քաշել, նշանակում է հաշտվել այն մտքի հետ, որ ցանկացած քաղաքացի, որ ուզում է զբավել տնտեսական գործունեությամբ, դատապարտված է ձախողման: Նշանակում է, որ անվերահսկելի են դառնալու գները եւ այլն: Եվ այս առումով կարեւորվում եմ այս ուսումնասիրությունները»,- ասաց Արա Նռանյանը:
Նա նշեց, որ հատկապես հիմա`այս քաղաքական գործընթացների շեմին, նման ուսումնասիրությունների հրապարակումը հիշեցնում է հասարակությանը, որ եթե ուզում են փոփոխություն, ապա պետք է այդ ուղղությամբ հետեւողական աշխատանքներ իրականացնեն: