|
Փոխարժեքներ
20 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 499.88 |
| GEL | ⚊ | ₾ 141.07 |
Նախկին կնոջ առողջությանը դիտավորյալ թեթև վնասի հատկանիշներ պատճառելու գործը կարճվել է. տուժող կինը հաշվել է նախկին ամուսնու հետ:
«Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ դեպքը տեղի էր ունեցել Էջմիածին քաղաքում: Ըստ մեղադրանքի՝ 2017թ. հոկտեմբերի 20-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, ամուսինները գտնվել են իրենց բնակարանում և ննջասենյակում տղամարդը փորձել է համբուրել կնոջը, սակայն վերջինիս կողմից մերժում ստանալու և իր շուրթը կծելու համար վրեժ լուծելու շարժառիթով ձեռքով դիտավորությամբ 3-4 անգամ հարվածել է նախկին կնոջ գլխին և մեկ անգամ էլ ձեռքի ափով հարվածել է նրա ձախ ականջին` պատճառելով ականջի թմբկաթաղանթի հետտրավմատիկ պատռվածքի ձևով առողջությանը թեթև վնաս:
Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Այսպիսով, տուժողը և ամբաստանյալ դիմումներ են ներկայացրել դատարան և նկատի ունենալով, որ տուժողը հաշտվել է ամբաստանյալի հետ, բողոք չունի և որևէ նյութական պահանջ չունի ուստի այդ հիմքով քրեական հետապնդումը դադարեցվել է՝ գործը կարճվել:
Ըստ «Փաստինֆո»-ի: